Նիկա Մելիան դատապարտվեց մեկ տարի վեց ամսվա ազատազրկման՝ դատավորի վրա ջուր նետելու համար

15:36, 26.11.2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Մելիային մեղավոր է ճանաչել դատավորին ջուր լցնելու փաստի համար։

Դատավոր Ելենե Գոգուաձեն նրան նշանակել է մեկ տարի և վեց ամիս ազատազրկում։ Դատական որոշման համաձայն՝ պատժի հաշվարկը կսկսվի 2025 թվականի հունիսի 20-ից։

Հիշեցնենք, որ Նիկա Մելիան ոստիկանությունը ձերբակալել էր մայիսի 29-ին՝ վարչական կարգով։ Հաջորդ օրը կայացել էր դատավարություն՝ կապված խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողովին չներկայանալու հետ։ Դատարանում՝ պատժի քննարկման ժամանակ, Մելիան ջուր է լցրել դատավորի վրա։

Նմանատիպ