Նիկա Մելիա. Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ, առարկայական քննադատությունը խնդիր չէ
Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ, առարկայական քննադատությունը խնդիր չէ, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, դեսպանների հասցեին ուղղված հայտարարությունների կապակցությամբ:
Ըստ նրա, գործընկերների միջեւ քննադատությունն ընդունելի է, և այստեղ ցանկալի չէ ինտրիգ փնտրել:
«Քննադատական հայտարարություններն ու առարկայական քննադատությունը խնդիր չէ: Հարձակումը մի բան է, իսկ քննադատությունը՝ մեկ այլ բան: Գործընկերների միջեւ փոխադարձ քննադատությունն ընդունելի է. Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Երբ խոսում ենք այնպիսի հարցերի մասին, որոնք սերտորեն կապված են պետականության և երկրի զարգացման հետ, այնտեղ կլինեն մի շարք դիրքորոշումներ: Բնականաբար, մեզանից ոմանք համաձայն են այս կամ այն դիրքորոշման հետ, իսկ ոմանք էլ կարծում են, որ մեկ կամ երկու կարծիք սխալ է: Այնպես որ, այստեղ ինտրիգ որոնելը, իմ կարծիքով, պարզապես անցանկալի է », – հայտարարել է Նիկա Մելիան: