Նիկա Գվարամիան այցելել է Ռուսթավիի հինգերորդ քրեակատարողական հիմնարկում գտնվող Մզիա Ամաղլոբելիին
Նիկա Գվարամիան այցելել է Ռուսթավիի հինգերորդ քրեակատարողական հիմնարկում գտնվող Մզիա Ամաղլոբելիին

Նիկա Գվարամիան մտել է Ռուսթավիի հինգերորդ քրեակատարողական հիմնարկ՝ այցելելու «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։

Ինչպես հայտարարել է Գվարամիան, «Netgazeti»-ի և «Batumelebi»-ի հիմնադիրը պետք է անհապաղ լքի կալանավայրը։ Նրա խոսքով, ինքը մտադիր է, որպես լրագրողին համերաշխ քաղաքացի, պաշտպանել Մզիա Ամաղլոբելիին և այդ նպատակով օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր լծակներն ու շփումները։

«Տիկին Մզիան խղճի բանտարկյալ է, որպես քաղաքական գործիչ չէ։ Իմ ձերբակալությունը, օրինակ, երբ ես լրագրող էի, ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ուներ, բայց տիկին Մզիան ձերբակալվել է հենց որպես լրագրող։ Այն, ինչ մենք տեսանք, մարդու արձագանքն էր թքելուն: Շատ ցավում եմ, բայց ոչ ոք չգիտի, թե մենք ինչպես կվարվեինք նման իրավիճակում։ Ես ունեմ իմ սեփական հնարավորությունները, կապերը, և մտադիր եմ այցելել բոլոր միջազգային կազմակերպություններ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաև արտերկրում։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից մրցանակ ստացած լրագրող եմ։ Ես պատրաստվում եմ քայլել հենց այս ուղղությամբ։ Ես մտադիր չեմ Վրաստանում նրա փաստաբանը լինել, բայց եթե նա այս դիրքորոշումն ունենա, ես դրան էլ եմ պատրաստ։ Պետք է հարգել մարդուն իր արժանիքների համար և նաև այն բանի համար, որ նա պատիժ է կրում զուտ դիրքորոշման համար։ Այս իրավիճակում տուժողը տիկին Մզիան է, ուստի ես մտադիր եմ ամեն ինչ անել, որպեսզի նա հնարավորինս արագ դուրս գա բանտից»,- ասաց Գվարամիան։

Այսօր Նիկա Գվարամիան կայցելի նաեւ Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված Սաբա Սխվիտարիձեին։