Նիգերիայի նախագահը հայտարարում է, որ կլոն չէ
Նիգերիայի նախագահը հայտարարում է, որ կլոն չէ

Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին ժխտում է, որ հանդիսանում է կլոն,-այս լուրը տարածում է CNN-ը:

Մուհամադու Բուհարին սոցիալական ցանցում գրել է, որ նրան փոխարինելու մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես պարզվում է, կլոնավորման մասին հարցը նրան առաջադրել են Լեհաստանում բնակվող նիգերիացիները: Իսկ կասկածի տեղիք է տվել նրա անցած տարվա հիվանդությունը, որի ժամանակ նա մի քանի ամիս բուժվել է Լոնդունում:

«Իսկապես ես եմ, հավաստիացնում եմ ձեզ: Ես շուտով կդառնամ 76 տարեկան»,-գրում է Բուհարը: