Նիդեռլանդների մի քանի քաղաքում պարետային ժամից դժգոհ քաղաքացիները անկարգություններ են կազմակերպել
Նիդեռլանդների մի քանի քաղաքում պարետային ժամից դժգոհ քաղաքացիները անկարգություններ են կազմակերպել: Ոստիկանությունը ձերբակալել է 151 մարդու:
«Բի Բի Սիի» հաղորդմամբ, ամենածանր իրավիճակը Ռոտերդամում և Հերտոգենբոսում է, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարներին, մասնավորապես երիտասարդներին ցրելու համար: Ամերսֆորտում ոստիկանության ուղղությամբ կրակել են հրավառությունից:
Լայնամասշտաբ բողոքի ցույցերը երկրում անց են կացվել հանգստյան օրերին: Միայն կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 300 մարդու: Նիդեռլանդներում, հունվարի 22-ին, ժամը 21:00-ից 04:30-ը գործում է պարետային ժամ: Կարանտինի ռեժիմը երկարացվել է մինչև փետրվարի 9-ը: