Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձը պատանդներ է վերցրել
Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձը պատանդներ է վերցրել։
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։ Մարդիկ տարհանվել են մոտակա տներից ու հաստատություններից։
Նիդեռլանդների ոստիկանության տվյալներով՝ որևէ նշան չկա, որ պատանդ վերցնելը կապված է ահաբեկչության հետ։ Հանցագործի դրդապատճառը դեռ հայտնի չէ։
Ըստ տեղական լրատվամիջոցների, ենթադրվում է, որ տղամարդը հրազենի հետ նաև պայթուցիկ սարք ունի:
Սրճարանը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Պատանդների թիվը հայտնի չէ։