Նիդեռլանդների արտգործնախարար. Վրաստանի կառավարությունը պետք է մտածի նոր ընտրությունների անցկացման մասին, սա շատ կարևոր է
Նիդեռլանդների արտգործնախարար. Վրաստանի կառավարությունը պետք է մտածի նոր ընտրությունների անցկացման մասին, սա շատ կարևոր է

Վրաստանի կառավարությունը պետք է մտածի նոր ընտրությունների անցկացման մասին, սա շատ կարևոր է, Բրյուսելում լրագրողներին ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ։

«Նոր ընտրությունների հարցը պետք է դիտարկել, քանի որ ընտրություններից առաջ անհավասար պայմաններ են եղել, և բուն ընտրական գործընթացի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է մտածի նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Սա շատ կարևոր է։ Նիդեռլանդները կանգնած է վրաց ժողովրդի կողքին, այդ թվում՝ նրա եվրոպական ապագայի հարցում, և մենք կշարունակենք այդ աջակցությունը»,- ասել է Կասպար Վելդկամպը։