Նիդեռլանդների արտգործնախարար. Վրաստանի բնակչության զգալի մասը եվրոպամետ է, նրանք ցանկանում են ձգտել դեպի եվրոպական հորիզոն, մենք նրանց կոչ ենք անում պահպանել այս դիրքորոշումը
Նիդեռլանդների արտգործնախարար. Վրաստանի բնակչության զգալի մասը եվրոպամետ է, նրանք ցանկանում են ձգտել դեպի եվրոպական հորիզոն, մենք նրանց կոչ ենք անում պահպանել այս դիրքորոշումը

Հետընթացը, որը տեղի է ունենում Վրաստանում, շատ մտահոգիչ է, Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վալդկամպը։

Նա ասաց, որ Վրաստանի բնակչության զգալի մասը եվրոպամետ է, նրանք ցանկանում են ձգտել դեպի եվրոպական հորիզոն, և մենք ուզում ենք կոչ անել նրանց պահպանել այս դիրքորոշումը։

«Հետընթացը, որը տեղի է ունենում Վրաստանում, շատ մտահոգիչ է: Դուք տեսաք ԵՄ բարձր ներկայացուցիչ տիկին Կալլասի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար տիկին Կոսի հայտարարությունը: Նիդեռլանդները՝ որպես ԵՄ կարևոր անդամ, լիովին աջակցում է այս հայտարարությանը նրանց այս դիրքը պահպանելու համար»,- ասել է Կասպար Վալդկամպը։