Նիդեռլանդները մինչև 2022 թվականի վերջը կավարտի ռուսական էներգառեսուրսների ներմուծումը

20:00, 22.04.2022

Նիդեռլանդները մինչև 2022 թվականի վերջը կավարտի ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։ Այս մասին հայտարարել է կլիմայի և էներգետիկայի նախարար Ռոբ Ետենը։

Նիդեռլանդների կառավարությունը կսուբսիդավորի էներգետիկ ընկերություններին Բերգերմեերի բնական գազի պաշարները մինչև տարեվերջ լրացնել 70%-ով, ինչի համար կհատկացվի մոտ 623 մլն եվրո։ Եթե ​​սուբսիդավորման ծրագիրն անբավարար լինի, մնացած ծախսերը կկրի «Energy Beeher Netherlands» պետական ​​էներգետիկ ընկերությունը՝ բնական գազ գնելու ընթացիկ գնով։

Նմանատիպ