Նիդեռլանդները հայտարարել է, որ թռչնի գրիպի բռնկման պատճառով կանխարգելիչ միջոցառումով ստիպված կլինի ոչնչացնել ևս 100,000 հավ
Նիդեռլանդները հայտարարել է, որ թռչնի գրիպի բռնկման պատճառով կանխարգելիչ միջոցառումով ստիպված կլինի ոչնչացնել ևս 100,000 հավ

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով կսպանվի ևս 100 000 հավ։ Նիդերլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը հայտարարել է, որ թռչնագրիպը հաստատվել է Լիմբուրգ նահանգի Վոուլս համայնքում գտնվող հավաբուծական ֆերմայում։ Նրանց խոսքով՝ թռչունների ոչնչացումը կիրականացվի գրիպի տարածումը կանխելու նպատակով։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սա տարածաշրջանում այս շաբաթ գրանցված երկրորդ դեպքն է․ անցած շաբաթավերջին թռչնագրիպ է հաստատվել մեկ գյուղում գտնվող հնդկահավերի ֆերմայում, ինչից հետո թռչունները ոչնչացվել են։

Թռչնագրիպի համաճարակի պատճառով Նիդերլանդներում դեկտեմբերի սկզբից արգելվել են թռչունների շուկաներն ու ցուցահանդեսները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել նաև Գերմանիայում, Չեխիայում և Եվրոպայի այլ երկրներում։