Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհով ավտոմեքենաների տեղաշարժն արգելված է։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, մերկասառույց և սահմանափակ տեսանելիություն) ներպետական նշանակության Նիչբիսի-Դիդգորի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում։