ՆԳՆ - Ոստիկանությունը Աջարիայում առգրավել է առանձնապես մեծ քանակությամբ «կոկաին», ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի
Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ս.Բ.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նա մեղադրվում է առանձնապես մեծ քանակությամբ «կոկաին» և «մարիխուանա» թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեջ։ Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։
«Բաթումիում մեղադրյալի ժամանակավոր բնակության վայրում խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «կոկաին» թմրանյութի առանձնապես մեծ քանակություն, ինչպես նաև «չորացրած մարիխուանա» թմրանյութ։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 273-րդ հոդվածներով», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։