ՆԳՆ-ում հայտարարում են, որ ոստիկանությունը պաշտպանելու է ցույցին հավաքված քաղաքացիների անվտանգությունը
ՆԳՆ-ում հայտարարում են, որ ոստիկանությունը պաշտպանելու է ցույցին հավաքված քաղաքացիների անվտանգությունը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում կապված, միասնական ազգային շարժման կողմից Ռուսթավելիի պողոտայում ծրագրված բողոքի ակցիային:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, ՆԳՆ-ն պաշտպանելու է ցույցին հավաքված քաղաքացիների անվտանգությունը:

«Ռուսթավելիի պողոտայում կենտրոնացված կլինեն ոստիկանական ուժեր, որոնք ողջ որվա ընթացքում կիրականացնեն պարեկություն, քանզի կանխվի ցանկացած տիպի սադրանք և պաշտպանված լինի, ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ ցույցի մասնակիցների անվտանգությունը»,-ասում են ՆԳՆ-ում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցույցի մասնակիցներին, պաշտպանեն օրենքը և ենթարկվեն ոստիկանության օրինավոր պահանջներին: