Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ընթանում է մահացած ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլու գործով Անա Գաբեչավայի հարցաքննությունը:
Հենց Անա Գաբեչավայի ծննդյան տարեդարձի խնջույքից հետո տեղի ունեցած միջադեպի ժամանակ էր կորել Շաքարաշվիլին:
Գաբեչավան գերատեսչություն է գնացել փաստաբանի հետ միասին, նա չի պատասխանել լրագրողների հարցերին:
Անա Գաբեչավան ՆԳՆ-ում հարցաքննության է արդեն երկրորդ անգամ: Նրա փաստաբան Լիկա Բիթաձեի խոսքով, չգիտի, թե ինչ հարցեր են ուղղելու իր պաշտպանյալին: