Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն, փաստաբանի հետ միասին գտնվում է ներքին գործերի նախարարությունում: Սարալիձեի հայտարարությամբ, նա հանդիպելու է ներքին գործերի նախարարության բարձրպաշտոնյաների, այդ թվում ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Գերատեսչությունում հաստատում են, որ հանդիպումը կայանալու է, սակայն չեն կոնկրետացնում, թե ովքեր են լինելու հանդիպմանը:
ՆԳ նախարարությունում Զազա Սարալիձեի փաստաբան Նեստան Լոնդարիձեն պարզաբանել է, որ գլխավոր պահանջը կրկին մ.կ.- ին պատասխանատվության ենթարկելն