ՆԳՆ. Թբիլիսիում սպանության փաստով հեռակա կարգով մեղադրանք առաջադրել մեկ անձի
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թեժ հետքերով բացահայտել են Թբիլիսիի Ջավի փողոցում տեղի ունեցած սպանության փաստը։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ 1964 թվականին ծնված Վ.Ս.-ին հեռակա մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։
Հանցագործությունը նախատեսում է 10-ից 15 տարի ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ տարբեր հանցագործությունների համար դատապարտված մեղադրյալը ընթացիկ տարվա դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Ջավի փողոցում նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտի պատճառով կրակել է 1976 թվականին ծնված Բ.Օ.-ի վրա և թաքնվել դեպքի վայրից:
Վիրավորը տեղում մահացել է։
Ոստիկանությունը թեժ հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում նույնականացրել է անձին դեպքից մի քանի րոպե անց և համապատասխան միջոցներ է ձեռնարկվել նրան ձերբակալելու համար։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն»,- կարդում ենք գործակալության տեղեկատվության մեջ։