ՆԳՆ-ի ծառայության գործակալության ղեկավար է նշանակվել Մարիանա Մորգոշիան
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ունի ծառայության գործակալության նոր ղեկավար: Այդ պաշտոնին է նշանակվել Մարիանա Մորգոշիան: Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ծառայության գործակալության աշխատակիցներին նոր ղեկավարին է ներկայացրել անձամբ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Մարիանա Մորգոշիան 2017 թվականի ապրիլից մինչ օր «Արտադրիր Վրաստանում»-ի տնօրենն էր:
Մարիանա Մորգոշիան ավարտել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանի բիզնես դպրոցը: