ՆԳՆ սպասարկման գործակալությունը հունվարի 1-ից մինչև հունվարի 9-ը չի աշխատի
2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 9-ը ներառյալ սպասարկման գործակալությունում հայտարարվել է հանգստյան օր, գործակալությունը կվերսկսի իր աշխատանքը հունվարի 10-ից,- ասվում է Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալության հայտարարության մեջ։
«ՆԳՆ սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ և ՆԳ նախարարի հրամանով 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվել է հանգստյան օր։ Գործակալությունը հունվարի 10-ից կվերսկսի բնականոն աշխատանքը։
Բացի այդ, տեղեկացնում ենք, որ սպասարկման գործակալությունը կաշխատի 2021 թվականի դեկտեմբերի 31-ին կաշխատի ժամը 09:30-ից մինչև 16:00-ն։ Այն քաղաքացիները, ովքեր նշված ժամանակահատվածում` հունվարի 3-ից հունվարի 6-ը, վարորդական իրավունքի տեսական քննությունների էլեկտրոնային հերթ են ամրագրել, կարող են քննություն հանձնել հունվարի 10-ից հունվարի 31-ը, ամրագրման ժամանակ նշված կառուցվածքային ստորաբաժանումներում։
Գործնական քննություն հանձնող թեկնածուների համար հարգելի կհամարվի 2022 թվականի հունվարի 1-ից 9-ը ընկած ժամանակահատվածը, իսկ գործնական թեստը հանձնելու համար նրանք կկարողանան օգտվել 2022 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ը ընկած օրերից։
«Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային միջոցների մաքսազերծման վերջին օր 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, մաքսազերծման համար պետք է դիմեն սպասարկման գործակալություն 2022 թվականի հունվարի 10-ին»,- ասված է Սպասարկման գործակալության հաղորդագրության մեջ։