ՆԳՆ սահմանային ոստիկանության կազմը համալրվել է երկրորդ «H 145» ուղղաթիռով
ՆԳՆ սահմանային ոստիկանության կազմը համալրվել է երկրորդ «H 145» ուղղաթիռով:
Այն պաշտոնապես հանձնման արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայում ՝ «Էյրբաս ուղղաթիռներ » գործարանում:
Ուղղաթիռը հագեցած է փրկարարական տեխնիկայով, առանձնանում է նաև բարձրության վրա գործելու ունակությամբ։ Այն լիովին համալրված է հրդեհաշիջման և լեռնափրկարարական տեխնիկայով։
Հատկանշական է, որ նոր, եվրոպական տիպի «H 145» ուղղաթիռի տեղափոխումը Վրաստան իրականացրել է վրացական անձնակազմը, որն ամբողջությամբ վերապատրաստվել է Գերմանիայի «Airbus Helicopters» ուսումնական ակադեմիայում։