ՆԳՆ - ՆԳ նախարարության աշխատակիցները կմոբիլիզացվեն Ճիաթուրայի մունիցիպալիտետում կարգուկանոնը պահպանելու համար, կոչ ենք անում ցուցարարներին չխախտել օրենքը
ՆԳՆ - ՆԳ նախարարության աշխատակիցները կմոբիլիզացվեն Ճիաթուրայի մունիցիպալիտետում կարգուկանոնը պահպանելու համար, կոչ ենք անում ցուցարարներին չխախտել օրենքը

Ճիաթուրայի մունիցիպալիտետում կարգուկանոնը և անվտանգությունը պահպանելու համար մոբիլիզացվելու են Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը կոչ է անում բողոքի ակցիայի մասնակիցներին չխախտել օրենքը։

«Այս տարվա ապրիլի 30-ին «Ջորջիան Մանգանեզ»-ի դուստր ձեռնարկություն «Ճիաթուրա մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչները համապատասխան ոլորտի մասնագետների հետ համատեղ մոնիթորինգ կանցկացնեն Ճիաթուրայի մունիցիպալիտետի «Կորոխնալի», «Շուքրութի», «Իթխվիսի» և «Դարկվեթի» հանքերում՝ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»։

Ինչպես հանրությանը հայտնի է, Ճիաթուրայի մունիցիպալիտետի հանքերում աշխատողների մի մասը վերջերս բողոքի ակցիա է անում։ Հետևաբար, տեղում կարգուկանոն և անվտանգություն պահպանելու համար մոբիլիզացվելու են Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։

Կոչ ենք անում ցուցարարներին չխախտել օրենքը։ Օրենքի խախտման յուրաքանչյուր փաստի կհաջորդի ոստիկանության կողմից համապատասխան իրավական արձագանքը», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։