ՆԳՆ-ն Թբիլիսիում ձերբակալել է մեկ անձի՝ թրաֆիկինգի մեղադրանքով
ՆԳՆ-ն Թբիլիսիում ձերբակալել է մեկ անձի՝ թրաֆիկինգի մեղադրանքով

ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների և գլխավոր դատախազության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ 1997 թվականին ծնված Լ.Խ.-ն ձերբակալվել է թրաֆիկինգի, մարմնավաճառության համար տարածք տրամադրելու և մարմնավաճառությանը նպաստելու մեղադրանքներով: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 12 տարի ազատազրկմամբ:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, նախնական իմացությամբ, սեռական շահագործման նպատակով հավաքագրել է անչափահաս աղջկա, որին աշխատանքի է վերցրել իրեն պատկանող մերսման սրահներից մեկում: Մասնավորապես, մեղադրյալի հանձնարարությամբ անչափահասը որոշակի գումարի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել սրահ մտնող հաճախորդներին: Քննությամբ ձեռք բերված ապացույցները ցույց են տալիս նաև, որ այս կերպ վաստակած գումարի կեսը անչափահասը վճարել է Լ.Խ.-ին։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում Լ.Խ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ: Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի և 143-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով», – ասվում է ՆԳՆ-ի կողմից տարածված տեղեկատվության մեջ: