ՆԳՆ-ն Ռուսթավելու պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության համար ձերբակալել է երեք անձանց
Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելիի պողոտայում կայացած հանրահավաքի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրման և նրանց մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքներով ապօրինի միջամտելու համար բերման է ենթարկել երեք անձանց:
Այս մասին ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիի ոստիկանության վարչության և Հին Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները քննչական և որոնողական գործողությունների արդյունքում Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում կայացած ցույցի ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրման և նրանց մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքներով ապօրինի միջամտելու համար բերման է ենթարկել երեք անձի:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները խոչընդոտել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, «Մթավարի ալիքի», «Տաբուլայի» և «Նյուփոստ» լրատվական գործակալությունների ներկայացուցիչներիի աշխատանքը՝ «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի ժամանակ, կիրառելով բռնություն և բռնության սպառնալիքներ, պատճառելով ֆիզիկական վնասվածքներ:
Քննությունը շարունակվում է 154-րդ հոդվածի երկրորդ մասով և 126-րդ հոդվածի առաջին մասով:
«Բռնության և իրավախախտումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում: Ըստ այդ տվյալների, տարբեր լրատվամիջոցների 25 ներկայացուցիչների հետ արդեն հարցաքննություն է անցկացվել, միջադեպերի վերաբերյալ նյութեր են ուսումնասիրվում, և հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու համար ընթանում են ակտիվ քննչական գործողություններ»,- նշված է հայտարարության մեջ: