ՆԳՆ-ն Պանկիսիի կիրճում իրավապահների կենտրոնացման կապակցությամբ արել է պարզաբանումներ
Ներքին գործերի նախարարությունը Պանկիսիի կիրճում իրավապահների կենտրոնացման կապակցությամբ արել է պարզաբանումներ:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ ՀԷԿ-ի շինարարության վերսկսման կապակցությամբ, տեղում անվտանգությունը և կարգ ու կանոնը պահպանելու համար, էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա, տեղակայված են ոստիկանական հավելյալ ուժեր:
«Հնարավոր առճակատման, կամ սադրանքներից խուսափելու նպատակով ներքին գործերի նախարարությունը ապահովելու է հասարակական կարգի պաշտպանությունը: Իրավախախտումների ցանցացած փաստին ոստիկանությունը արձագանքելու է օրենքի համաձայն»,-հայտարարում են ներքին գործերի նախարարությունում:
Պանկիսիի կիրճում բնակչության և հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի է ունեցել ընդհարում: Հատուկ գործողության ջոկատի անդամները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ:
Բնակչությունը բողոքում է ՀԷԿ-ի շինարարության դեմ, որի աշխատանքները մեկնարկելու էին այսօր: