ՆԳՆ-ն կանխել է Վրաստան առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստը, ձերբակալվել է օտարերկրյա պետության քաղաքացի
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և Վրաստան ներկրման մեղադրանքով, ձերբակալել են օտարերկրյա պետության քաղաքացու։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ իրավապահները Բաթումի միջազգային օդանավակայանում մեղադրյալի անձնական և ձեռքի ուղեբեռի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում՝ «ՄԴՄԱ» և «կոկային»։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։