ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Գումաթի գյուղում ուրիշի իրերը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի առթիվ
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Գումաթի գյուղում ուրիշի իրերը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի առթիվ

Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով՝ Գումաթի գյուղում ուրիշի իրերը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի առթիվ:

Ըստ ՆԳՆ-ի, վնասվել են անվտանգության նպատակներով ոստիկանության կողմից Գումաթի մոտ տեղադրված երկաթե ամբարտակները:

«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները երեկ Թբիլիսիից տեղափոխվել են Ռիոնի կիրճ եւ շարունակել իրենց բողոքի ցույցը Գումաթիում: Հավաքվածներն ամբողջ գիշերվա ընթացքում քարեր ու տարբեր առարկաներ էր նետել ոստիկանության անվտանգության ամբարտակների ուղղությամբ: Նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է խախտման փաստը և համապատասխան իրավական գործողություններ կձեռնարկի: Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ անում, հավաքի և արտահայտման ազատության ժամանակ պահպանել օրենքի պահանջները և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- ասվում է հայտարարության մեջ: