ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի առաջին ալիքի սերվերի վրա կիբերհարձակման փաստով
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վրաստանի առաջին ալիքի համակարգչային համակարգ առանց թույլտվության մտնելու և այնտեղ գոյություն ունեցող տվյալների փոփոխման փաստով սկսվել է հետաքննություն:
Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 284-րդ հոդվածի առաջին մասով և 286-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նշանակում է համակարգչային համակարգեր անօրեն ներխուժում:
Վրաստանի առաջին ալիքի սերվերի վրա իրականացվել էր կիբերհարձակում: Հարձակման արդյունքում, այսօր հեռարձակողի ցանցում տեղի է ունեցել վարակի տարածում, որի արդյունքում ոչնչացվել են Վրաստանի առաջին ալիքի կարևոր ֆայլեր: