Ներքին գործերի նախարարության Զուգդիդիի ոստիկանության բաժնի ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1964 թվականին ծնված Բ.Խ.-ին: Նա ձերբակալվել է գողության մեղադրանքով:
Ըստ ՆԳՆ-ի, հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով:
Նրանց խոսքով, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բ.Խ-ն Զուգդիդիի տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մեծ գումար և թաքնվել:
«Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում մեղադրյալը մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել Զուգդիդիում: Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են գողացված գումարը: Գողության փաստը հետաքննվում է՝ համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի», – ասացին ՆԳՆ-ից: