ՆԳՆ-ն Գիգի ՈՒգուլավային, Նիկա Մելիային և Իրակլի Օքրուաշվիլիին հրավիրել է հարցաքննության
Ներքին գործերի նախարարությունը Գիգի ՈՒգուլավային, Նիկա Մելիային և Իրակլի Օքրուաշվիլիին, խմբային բռնության կազմակերպման, ղեկավարելու և դրան մասնակցելու փաստով ընթացող հետաքննության շրջանակներում հրավիրել է հարցաքննության:
Այս մասին նախարարությունում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պարտականություններ կատարող, Մամուկա Ճելիձեն:
«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննությունը խմբային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու փաստով, Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածով:
Իրականացվում են հետաքննչական և գործընթացային գործողություններ: Հարցաքննության են հրավիրվել Իրակլի Օքրուաշվիլին, Գիորգի ՈՒգուլավան և Նիկա Մելիան»,-հայտարարել է Մամուկա Ճելիձեն: