ՆԳՆ-ն Գարդաբանիում ձերբակալել է դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողի
ՆԳՆ-ն Գարդաբանիում ձերբակալել է դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողի

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Գարդաբանիի մունիցիպալիտետում ձերբակալել են դիտավորյալ ոչ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար հետախուզվող անձի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը հետախուզվողին ձերբակալել է Գարդաբանիի մունիցիպալիտետում։ Նա այժմ տեղափոխվել է թիվ 8 քրեակատարողական հիմնարկ։

«Այս տարվա հունվարի 29-ին, կենցաղային վեճի հիման վրա, ձերբակալվածը վնասվածք է հասցրել համագյուղացուն՝ նրան կրակելով չգրանցված որսորդական հրացանով և փախել դեպքի վայրից։

Վերը նշված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները շուտով պարզել են հանցագործության մեջ մեղադրվող անձի ինքնությունը, և սկսվել է նրա որոնումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։