ՆԳՆ-ն երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում
ՆԳՆ-ն երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աջարիայի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել երեք մարդու՝ Բաթումիի Մայիսի 26 հասցեում գտնվող բնակելի շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում. առաջին հարկի բնակարանի սեփականատեր, 1975 թվականին ծնված Զ.Բ.-ն, 1962 թվականին ծնված Խ.Ս.-ն և 1992 թվականին ծնված Գ.Ս.-ն:

Նախարարության տվյալներով, հանցագործությունները նախատեսում են երկուսից 10 տարվա ազատազրկում:

«Քննությամբ պարզվել է, որ Բաթումիի Մայիսի 26-ի բնակելի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատեր Զ.Բ.-ն բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար վարձել է Խ.Ս.-ին և Գ.Ս.-ին: Բնակարանի սեփականատիրոջ հրահանգով և անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, բնակարանում իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչը այս տարվա հոկտեմբերի 8-ին հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզման:

Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով և 187-րդ հոդվածի 3-րդ մասով հետաքննություն է ընթանում՝ շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման, ուրիշի գույքի վնասման կամ ոչնչացման փաստի առթիվ, որը հանգեցրել է մարդկանց մահվան և լուրջ հետևանքների:

Այս պահին հրշեջ-փրկարարները փլատակներից փրկել են երկու խաղաղ բնակչի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ինչպես նաև փլատակների տակ հայտնաբերվել է 5 դի: Որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով», – հայտնել են ՆԳՆ-ից: