Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 2000 թվականին ծնված Ն.Ք.-ին, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի 30-ին մեղադրյալ Ն.Ք.-ն սառը զենքով դիտավորյալ ծանր վնասվածքներ է պատճառել 2001 թվականին ծնված Դ.Օ.-ի մարմնին և փախել դեպքի վայրից։
«Գերագույն դատարանի որոշմամբ Ն.Ք.-ն հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։