ՆԳՆ-ն ձերբակալել է մեկ անձի՝ խարդախությամբ խոշոր չափի գումար ձեռք բերելու մեղադրանքով
ՆԳՆ-ն ձերբակալել է մեկ անձի՝ խարդախությամբ խոշոր չափի գումար ձեռք բերելու մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Ռուսթավի քաղաքային բաժնի աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի՝ խոշոր չափի խարդախության մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ քրեական գործով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը խարդախությամբ յուրացրել է օտարերկրյա քաղաքացու կողմից արտասահմանից 43 մեքենա ներմուծելու դիմաց վճարված 374,000 ԱՄՆ դոլարը և չի կատարել պարտավորությունը։

Ոստիկանության կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործության կատարողը՝ ավտովաճառքի ընկերություններից մեկի տնօրենը, ձերբակալվել է որպես մեղադրյալ։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով, որը նախատեսում է մինչև ինը տարի ազատազրկում։