ՆԳՆ-ն բերման է ենթարկել Գումաթիում «Նամախվանի ՀԷԿ»-ի դեմ ցույցի ժամանակ ոստիկանի վրա հարձակված անձին
Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի հետախույզների վարչության և առանձնահատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների կողմից համատեղ անցկացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, դատավորի որոշման հիման վրա, Ծղալտուբոյի շրջանի Սաղուլիա գյուղում մեղադրյալի տեսքով ձերբակալվել է 1992 թվականին ծնված Ի.Մ.-ն:
Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 29-ին, Ծղալտուբոյի քաղաքապետարանի Գումաթի գյուղում, մեղադրյալը «Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդների բողոքի ցույցի հարձակվել և ֆիզիկական հաշվեհարդար է տեսել ոստիկանության աշխատակցի հետ:
Ի.Մ.-ին ձերբակալելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն են ցույց տվել տեղի բնակիչները, որից հետո ոստիկանությունը, օրենքին համապատասխան, կիրառել է հարկադրանքի միջոցներ:
Քննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 353-րդ պրիմ հոդվածի առաջին մասով: Հանցագործությունը նախատեսում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում: