ՆԳՆ-ն բացել է էկոնոմիկայի նախարար, Գիորգի Քոբուլիայի առանձնատան գողության փաստը
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Հին Թբիլիսիի վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, գողության մեղադրանքով ձերբակալել են 1990 թվականին ծնված, պայմանական պատիժ կրող Մ. ՈՒ.-ին:
Հետաքննության լրատվությամբ, ձերբակալվածը ընթացիկ տարվա մարտի 16-ին, անօրեն կերպով մտել է Ծղնեթիում գտնվող էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Գիորգի Քոբուլիայի տուն, որտեղից գողացել է տարբեր իրեր և հեռացել դեպքի վայրից: Իրավապահները հանցագործին ձերբակալել են Թբիլիսիում:
Հետաքննությունը գողության փաստով, ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով:
Հանցանքը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում: