ՆԳՆ-ն բացահայտել է սպանության գործ Մառնեուլիում, մեկ անձ ձերբակալվել է
ՆԳՆ-ն բացահայտել է սպանության գործ Մառնեուլիում, մեկ անձ ձերբակալվել է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի և Թուրքիայի Հանրապետության Արտվինի մարզի աշխատակիցները համատեղ գործողության շրջանակներում «Կարծախի» սահմանային հատվածի տարածքում ձերբակալել են 2002 թվականին ծնված անձի՝ սպանության փորձի և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով։ Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Մառնեուլիի ոսկերչական խանութում հրազենով կրակել և վիրավորել է հորն ու որդուն և փախել դեպքի վայրից։ Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է ստացած վերքերից։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում շուտով պարզվել է հանցագործի ինքնությունը, և նրա դեմ ձեռնարկվել են օրենքով նախատեսված օպերատիվ և որոնողական միջոցառումներ։

Նշված քրեական գործը քննվում է 19-109 և 236 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Թուրքիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Մաքսային և արտաքին առևտրի ծառայության ներկայացուցիչներին օպերատիվ համագործակցության համար։ Վրացական կողմը սերտ և արդյունավետ գործընկերություն ունի Թուրքիայի իրավապահ մարմինների հետ՝ հանցագործության դեմ պայքարում։ «Այս համագործակցության շրջանակներում, նրանց հետ համաձայնեցված, բացահայտվել են մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ ծանր հանցագործություններ», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։