Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայր Զազա Սարալիձեն հայտարարում է, որ ալևս չի պլանավորում կազմակերպել ցույցեր, քանի որ իր գործողություններին քաղաքական բնույթ տվեցին։ Այս մասին Զազա Սարալիձեն լրագրողներին հայտնեց Օրթաճալայում, ՆԳՆ-ի շենքի բակում, այսօր՝ ժամը 7-ին հայտարարված իրեն աջակցելու ցույցի մասին զրույցի ժամանակ։
Ցույցը ես չեմ կազմակերպել, քանի որ այլևս չեմ անհանգստացնում ժողովրդին, ցույցը կկազմակերպեին այն անձինք, ովքեր երևի ցանկանում են, որ արդարությունը վերականգնվի։ Ես ինչքան ցույց կազմակերպեցի, այդքան քաղաքական դարձրին, այդ իսկ պատճառով այլևս չեմ պլանավորում ցույց կազմակերպել։ Երբեք չեմ համագործակցել և կոչ չեմ արել կուսակցություններին, որ ինձ աջակցեն, իսկ ինչ վերաբերվում է ժողովրդին, եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերականգնել արդարությունը, ես ոչ մեկի ճանապարհը չեմ փակում և ոչ ոքի չեմ կարող արգելել։ Ինչ վերաբերվում է ինձ, ես այստեղից չեմ հեռանա մինչև մեղդրյալին չձեռբակալեն, – հայտնել է Զազա Սարալիձեն։