ՆԳՆ և ԿԳ նախարարությունների որոշմամբ հանցանքի կանխարգելման նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ
Վրաստանի ներքին գործերի նախարարի և կրթության և գիտության նախարարի որոշմամբ, հանցանքի կանխարգելման ուղղությամբ ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ,- այս լրատվությունը տարածել է ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, Գիորգի Գախարիան հանդիպում է ունեցել կրթության նախարարի հետ:
«Հանդիպմանը նախարարները զրուցել են 2017 թ. դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության մասին, ինչպես նաև պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որն ուղղված կլինի նման հանցանքները կանխարգելելուն: Առանձնապես ուշադրություն է դարձվել դպրոցներում անվտանգության նորմերի խստացման և մանդատայինների դերի ուժեղացման վրա: Խմբի նպատակը լինելու է դպրոցներում՝ կանխարգելիչ, կրթական և լրատվական ակտիվությունների, հասարակական կարգի և դպրոցական կարգապահության պաշտպանության և բռնության դեմ ուղղված միջոցառումների անցկացում»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարության լրատվությամբ խումբը աշխատելու է նաև անչափահասների համար հոգեբանական և այլ ծառայությունների հասանելիության արդյունավետության վրա: Աշխատանքային խմբին ներգրավվելու են այն գերատեսչությունների, ոչկառավարական սեկտորի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր աշխատում են անչափահասների արդարադատության ոլորտում:
Հանդիպմանը պայմանավորվել են նաև, որ սկզբնական ժամանակում դպրոցների անվտանգությունը ապահովելու գործում ակտիվ մասնակցություն կունենան պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Հեղինակ -
Edgar Barsegyan