ՆԳՆ. Քութայիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղում 12 մարդ պատանդ է մնում, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար
ՆԳՆ. Քութայիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղում 12 մարդ պատանդ է մնում, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Քութայիսիում «Bank of Georgia»-ի մասնաճյուղում պատանդ է մնում 12 մարդ։

Ինչպես նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ, իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար։

«ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Քութայիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում և իրականացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկի վրա հարձակման, ահաբեկչության նպատակով պատանդներ վերցնելու և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու փաստով հետաքննություն է սկսվել։

Օպերատիվ-հետախուզական գործողություններով պարզվել է, որ զինված անձը ներխուժել է Քութաիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և մեծ քանակությամբ գումար ստանալու նպատակով պատանդ վերցրել մի քանի հոգու։

Այս պահին շենքում պատանդ է մնում 12 մարդ։ Իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար։

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին պահպանել անվտանգության նորմերը և տեղում ենթարկվել ոստիկանների ցուցումներին։

Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 144-րդ, 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով»,- ասվում է հաղորդագրությունում։