ՆԳՆ. Ինտենսիվ ռեժիմում շարունակվում է հետաքննությունը Նինոծմինդայի մանկատանը երեխաների նկատմամբ գործած հնարավոր հանցանքի դեպքերի վերաբերյալ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ ռեժիմում շարունակում է հետաքննությունը Սուրբ Նինոյի անվան որբ և անօթևան երեխաների պանսիոնատում հնարավոր հանցանքի դեպքերի վերաբերյալ, – այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով, շարունակական ռեժիմում իրականացվում են քննչական ու գործընթացային գործողություններ՝ ներառյալ գործի հետ կապ ունեցող անձանց հարցաքննությունները:
«ՆԳՆ-ն շարունակում է ինտենսիվ հետաքննությունը Սուրբ Նինոյի անվան որբ և անօթևան երեխաների պանսիոնատում հնարավոր հանցանքի դեպքերի ի վերաբերյալ: Քննչական և գործընթացային գործողություններն իրականացվում են շարունակական ռեժիմում՝ ներառյալ գործի հետ կապ ունեցող անձանց հարցաքննությունները: Անչափահասները դատական գործընթացներին մասնակցում են լիովին հաշվի առնելով օրենսդրությունը և երեխայի լավագույն շահերը: Հետաքննությանը մասնակցում են ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի վարչությունը, ինչպես նաև վկայի և տուժողի համակարգողները: Արդեն հարցաքննվել են մի քանի անչափահասներ:
Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալության հետ:
Հանրությանը հայտնի է, որ հետաքննություն սկսելու պատճառը տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն էր: Ըստ այդմ, ներքին գործերի նախարարությունը դիմում է նշված պանսիոնատի թեմայով հետաքրքրված բոլոր լրատվամիջոցներին, որոնք կարող են հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկություններ ունենալ հետաքննության համար, համագործակցել հետաքննության հետ և տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը կնպաստի հետաքննության արագ և օբյեկտիվորեն անցկացմանը:
Ներքին գործերի նախարարությունը Սուրբ Նինոյի անվան որբ և անօթևան երեխաների պանսիոնատում հնարավոր հանցանքի դեպքերի գործը հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմ մասով», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն, ներքին գործերի նախարարությունը հանրային շահերից ելնելով հասարակությանը պարբերաբար տեղեկացնում է մանկատան գործով հետաքննության նորությունների մասին: