Ներքին գործերի նախարարության տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի տնօրեն է նշանակվել Միխեիլ Դաուշվիլին:
Մինչ այդ, տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կախաբեր Քեմոկլիձեն, որը նշանակվել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Միխեիլ Դաուշվիլին, 2008-2012 թվականներին սովորում էր Կովկասի համալսարանի իրավունքի դպրոցում: Նրան շնորհվել է իրավագետի բակալավրի աստիճան:
2018 թվականի մայիսից մինչ այժմ զբաղեցրել է ներքին գործերի նախարարության տեղակատվական և վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: