ՆԳՆ-ի սպասարկման գործակալությունը քաղաքացիներին սպասարկելու է երկուշաբթիից շաբաթ, ամենօրյա աշխատանքային ռեժիմում
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը, այսօրվանից սկսում է փուլ առ փուլ վերականգնել, COVID 19-ի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների պատճառով դադարեցված ծառայությունները և քաղաքացիներին կսպասարկի ամեն օր, երկուշաբթիից շաբաթ, ամենօրյա աշխատանքային ռեժիմում: Տեղեկատվությունը տարածում է ներքին գործերի նախարարության սպասարկման ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, փետրվարի 1-ից սովորականի նման կգործեն՝ տրանսպորտային միջոցների հաշվառման, մաքսազերծման, վերաարտահանման և արտահանման հետ կապված ընթացակարգերը: Բացի այդ, զենքի գրանցման ընթացակարգը ամբողջությամբ կվերականգնվի նրանց համար, ովքեր արդեն անցել են համապատասխան թույլտվության թեստ կամ փորձարկումն անցնելու կարիք չունեն:
«Փետրվարի 1-ից, վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննություն կկարողանան հանձնել այն անձինք, ովքեր արդեն հանձնել են տեսական քննությունը:
Հատկանշական է, որ վարորդական իրավունք ստանալու ցանկացողները B անվանակարգ ստանալու համար քննություն կհանձնեն, ժամանակակից GPS համակարգով հագեցած «SKODA RAPID» մակնիշի տրանսպորտային միջոցներով, Ռուսթավիի և Գորիի քննչական հրապարակներում, իսկ մնացած կառուցվածքային ստորաբաժանումներում աստիճանաբար կփոխարինվեն հին փորձնական մեքենաները նոր մոդելներով»,- ասել են գործակալությունում:
Ինչպես ասում են գործակալությունում, փետրվարի 1-ից քաղաքացիների համար կրկին սահմանափակ կլինի տեսական քննությունը:
Բացի այդ, քաղաքացիները ժամանակավորապես չեն կարողանա հանձնել հրազենի գրանցման թույլտվության քննությունը:
Ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցված կլինի Թբիլիսիում, Ջ. Բալանչինիի փողոցում գտնվող սպասարկման կենտրոնում, Ախալքալաքի և Ամբրոլաուրիի կառուցվածքային ստորաբաժանումներում:
Սպասարկման գործակալությունը, քաղաքացիների անվտանգության նպատակով, ամբողջությամբ հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները: Գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին, ծառայություններ ստանալու համար ներկայանալ շնչադիմակով», – ասված է ՆԳ նախարարության սպասարկման գործակալության հայտարարության մեջ: