ՆԳՆ. Ընտրությունների խաղաղ ընթացքն ապահովելու համար ստեղծվել են ոստիկանության բջջային խմբեր
Նախագահական ընտրությունների անվտանգ միջավայրում անցկացման նպատակով, ստեղծվել են ոստիկանության բջջային խմբեր, որոնք օրենքով շնորհված իրավասության սահմաններում կարձագանքեն իրավախախտումներին,- այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածում է ներքին գործերի նախարարությունը:
«2018 թվականի նախագահական ընտրությունները խաղաղ և անվտանգ միջավայրում անցկացնելու նպատակով, բոլոր շրջաններում հանրային անվտանգությունը և կարգը պահպանելու համար, ստեղծվել են ոստիկանության բջջային խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում, օրենքով շնորհված իրավասության սահմաններում, կարձագանքեն իրավախախտումներին:
Ողջ երկրի մասշտաբով, խաղաղ ընտրական միջավայրի ապահովման համար, ոստիկանական ուժերը կբաշխվեն ըստ անհրաժեշտության:
Ոստիկանության աշխատակիցները, որոնք ընտրությունների օրը կկատարեն ծառայողական պարտականությունները, անցել են ներքին գործերի նախարարության ակադեմիայի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ նախապատրաստման դասընթացներ, որոնք փորձնական հարցերի հետ միասին ներառում էին նաև ընտրությունների օրը ոստիկանության իրավասությունների հետ կապված իրական դրույթներ:
Միջազգային դիտորդական առաքելությունների համար ոստիկանության իրավասության հետ կապված հարցերի շուրջ տեղեկություն ստանալու և փոխանցելու համար հաղորդակցության հարցով աշխատելու է ներքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների դեպարտամենտը:
Տեղի դիտորդական առաքելությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ոստիկանության իրավասության հետ կապված հարցերի շուրջ տեղեկություն ստանալու և փոխանցելու համար հաղորդակցության հարցով աշխատելու է ներքին գործերի նախարարության իրավաբանական դեպարտամենտը:
Հաղորդակցվող անձանց մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է համապատասխան միջազգային հարաբերություններին, միջազգային և տեղի դիտորդական առաքելություններին և ոչ կառավարական կազմակերպություններին:
Ընտրությունների օրը ներքին գործերի նախարարությունը հանրությանը պարբերաբար տեղեկացնելու է ընտրությունների ընթացքում օրինակարգության հնարավոր խախտումների, համապատասխան արձագանքի և ոստիկանության աշխատանքին վերաբերող այլ հարցերի շուրջ»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: