ՆԳՆ-ը Զուգդիդում տեղի ունեցած փաստի կապակցությամբ տարածում է հայտարարություն
Ներքին գործերի նախարարությունը Զուգդիդում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարածում է հայտարարություն:
Գերատեսչության հաղորդմամբ, իրավապահների կողմից հատուկ օպերատիվ-հետախուզական գործողությունները տեղում դեռ չեն ավարտվել և ընթացքի մեջ են:
ՆԳՆ-ն տեղեկությամբ, այս փուլում բանկի շենքում զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդ ազատ է արձակվել և ոստիկանությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք:
«Ցանկանում ենք հասարակությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Զուգդիդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ իրավապահների կողմից հատուկ օպերատիվ-հետախուզական գործողությունները տեղում դեռ չեն ավարտվել և ընթացքի մեջ են:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խոչընդոտել օպերացիայի ընթացքին:
Ներքին գործերի նախարարությունն փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրի աստիճանաբար:
Այս պահին բանկի շենքում զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդներ ազատության մեջ են, ոստիկանությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք:
Դեպքի վայրում ձեռնարկվում են քննչական միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: