ՆԳՆ-ը Վրաստանի նախագահի ընտրությունների ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում անց կացնելու համար արձակել է հատուկ հրաման
ՆԳՆ-ը Վրաստանի նախագահի ընտրությունների ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում անց կացնելու համար արձակել է հատուկ հրաման

Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի նախագահի ընտրությունների ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում անց կացնելու համար արձակել է հատուկ հրաման:

«Նշված հրամանի համաձայն, տարածքային միավորումներում գործող համապատասխան կառուցվածքային բաժանմունքները, նախընտրական քարոզարշավի ժամանակ և հենց ընտրությունների օրը, ապահովելու են իրավախախտումների կանխարգելումը և դրանց վրա իրականացնելու են ժամանակին արձագանք:

Հրամանը պարտադրում է ոստիկաններին խիստ պահպանել քաղաքական նեյտրալիտետի սկզբունքները»,-ասված է հրամանում: