ՆԳՆ-ը Թեթրիծղարոյում կողոպուտի դեպք է կանխել, ձերբակալված է երկու անչափահաս
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի Թեթրիծղարոյի շրջանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 2004 թվականին ծնված երկու անչափահասների՝ Ռ.Կ.-ին և Բ.Խ.-ին՝ խմբաային թալան նախապատրաստելու և հրազենի ապօրինի գնման-պահման-կրման մեղադրանքով:
Ըստ նախարարության՝ հանցագործությունը ենթադրում է չորսից 12 տարվա ազատազրկում:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները ավազակային հարձակում էին պլանավորում Թեթրիծղարոյում գտնվող քաղաքացիներից մեկի տան վրա, սակայն իրավապահների օպերատիվ արձագանքի արդյունքում նրանք չեն կարողացել իրականացրել մտադրությունը:
Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է Թեթրիծղարոյում այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին հարձակվել տան վրա: Ձերբակալվածների անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության համար պատրաստված դիմակներ, ձեռնոցներ, ինչպես նաև որսորդական հրացան երկու փամփուշտով և գազային ձևափոխված ատրճանակ:
Վրաստանի քրեական օրենսգրքի 18-179-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի «բ» ենթակետով, ինչպես նաև 236-րդ հոդվածի 3-րդ մասով հետաքնություն է ընթանում կողոպուտի և ապօրինի զենք-զինամթերք գնման-պահման-կրման փաստով», – նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: