ՆԳՆ-ում մեկնաբանություն է արվել Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի մասին
Պարեկային ոստիկանության դեպարտամենտի Սամցխե-Ջավախքի գլխավոր վարչության աշխատակիցները Ախալքալաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են վարորդի: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Խոսքը վերաբերում է տեղի մամուլով տարածված տեղեկությանը, ըստ ոտի, պարեկային ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական վիրավորում են հասցրել երկու քաղաքացու:
«Վարորդին վարչական կարգով տուգանելու պահին մի քանի տեղի բնակիչ վարորդին աջակցելու նպատակով դիմադրություն է ցուցաբերել պարեկային ոստիկանության աշխատակիցներին: Նրանք սկզբում վիրավորական խոսքերով են դիմել իրավապահներին, իսկ այնուհետև ցուցաբերել ֆիզիկական դիմադրություն: Ոստիկանությանը դիմադրելու (ՔՕ-ի 173-րդ հոդված) և մանր խուլիգանության համար (166-րդ հոդված) ոստիկանությունն Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալել է երկու քաղաքացու: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: