Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից երկու պատանդների ազատելու տեսանյութը:
Իրավապահներին քիչ առաջ հաջողվել է «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից ազատել ևս երկու պատանդի:
Զինված անձը վերջին անգամ ունեցել է 19 պատանդ: Ավելի վաղ, իրավապահների օգնությամբ, պատանդների մեկ այլ մասը լքել էր բանկի շենքը:
Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման մասին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն: