Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի ժամանակ ձերբակալվել է երկու որոնվող անձ:
Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն, այսօր Ռուսթավելիի պողոտայում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի, որը ինտերպոլի կողմից որոնվում էր սպանության և կողոպուտի համար:
Ճելիձեի հայտարարությամբ, խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանում ձերբակալվել է նաև այլ որոնման մեջ գտնվող անձ:
Հեղինակ -
Edgar Barsegyan