ՆԳՆ-ը Փոնիճալայում առգրավել է առանձնապես մեծ քանակությամբ հերոին
ՆԳՆ-ը Փոնիճալայում առգրավել է առանձնապես մեծ քանակությամբ հերոին

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, թմրանյութերի անօրեն շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութի անօրեն գնում-պահպանման մեղադրանքով, ձերբակալել են 1976 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Զ. Ն.-ին: Հանցանքը նախատեսում է 8-ից 20 տարով կամ ցմահ բանտարկություն:

ՆԳՆ-ի լրատվությամբ, իրավապահները Զ. Ն.-ին ձերբակալել են Զեմո Փոնիճալայում: Ոստիկանությունը առգրավել է 4 փաթեթում տեղավորված 324,93 գրամ հերոին, որը մեղադրյալը պահում էր կոշիկի մեջ:

Հետաքննությունը ընթանում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի անօրեն գնում-պահպանման փաստով, Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթամասով: