Ներքին գործերի նախարարությունը վիդեո-տուգանքների առնչությամբ տարածում է մեկնաբանություն: ՆԳ նախարարությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ տուգանային կտրոնը police.ge-ում հրապարակելուց 30-րդ օրը համարվում է փոխանցված տուգանված անձին:
Ներքին գործերի նախարարությունը, Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված վիդեո-տուգանքների կատարման նոր կանոնի համաձայն, նախարարության police.ge պաշտոնական կայքէջում սկսել է տեղադրել վիդեո-տուգանքի կտրոնը:
«2017 թվականի նոյեմբերի 1-ին գործարկված կանոնակարգի համաձայն.
Իրավախախտը, տուգանքը գրանցելուն պես, խախտման մասին կստանա կարճ հաղորդագրություն
Ճանապարհային անվտանգության ոլորտում գործած իրավախախտման առնչությամբ վիդեո-տուգանքի մասին տեղեկությունը կարճ հաղորդագրության (sms) միջոցով ստանալուց հետո, տուգանքը 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում, անձը կօգտվի 20% զեղչից
Եթե անձը վիդեո-տուգանքը չվճարի կարճ հաղորդագրությունն ստանալուց 10 օր ժամկետում, տուգանային կտրոնը նրան կուղարկվի փոստի միջոցով՝ գրանցման վայրի համաձայն
Վիդեո-տուգանքը գրանցման վայրի համաձայն չստանալու դեպքում, 30-ից 60 օր ժամկետում, անձին կրկին կուղարկվի վիդեո-տուգանքը
Տուգանային կտրոնը փոստի օգնությամբ երկու անգամ չընդունելու դեպքում, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապահովի տուգանային կտրոնի հրապարակավ տեղադրումը պաշտոնական կայքէջ – www.police.ge
Տուգանային կտրոնի հրապարակումից 30-րդ օրը այն համարվում է փոխանցված համապատասխան անձին
Վիդեո կամ լուսանկարի վրա գրանցված իրավախախտման համար սահմանված գումարը քաղաքացին պետք է վճարի տուգանային կտրոնն ստանալուց 30 օր ժամկետում: Չվճարելու դեպքում, նրան կսահմանվի տույժ, որը չվճարելու դեպքում կգործի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բռնի կատարման ձևը
Տուգանային կտրոնները դիտել հղումով: